«Ռոստելեկոմ»-ը բարձրացրել է բաժանորդներին տրամադրվող ինտերնետ հասանելիության արագությունը
«Ռոստելեկոմ»-ը կրկին բարելավել է բաժանորդներին մատուցվող ծառայությունների պայմանները՝ ներկայացնելով նոր փաթեթային լուծումներ։
Ընկերությունից հայտնում են, որ նոր փաթեթները ներառում են Ինտերնետի ավելի բարձր արագություն թե՛ գործող և թե՛ նոր բաժանորդների համար, որոշ դեպքերում՝ մինչև 25 Մբ/վ, իսկ տարեկան բաժանորդագրության պարագայում՝ մինչև 50 Մբ/վ ավել արագությամբ։
«Փաստ է, որ համացանցից օգտվելիս մեզանից յուրաքանչյուրն օրեցօր ավելի մեծ ծավալների բովանդակություն է սպառում։ Հաշվի առնելով այս հանգամանքը և մի շարք բաժանորդների առաջարկները՝ այսուհետ ներկայացնում ենք Ինտերնետի առավել բարձր արագությամբ փաթեթներ, ընդ որում՝ պահպանելով նախկին ամսավճարները։ Մենք ջանք չենք խնայում, որ մեր բաժանորդները մշտապես վայելեն գերարագ և որակյալ Ինտերնետ հասանելիություն»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմ»-ի բաժանորդներին տրամադրվող նոր առաջարկները հետևյալն են՝
Առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության պաշտոնական կայքում:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ը մրցանակներ է հանձնել վեցերորդ Startup Boost Weekend-ի հաղթող թիմերին
- Նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը կրթության մեջ․ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է ուսանողական էսսեների մրցույթ կրթաթոշակով
- «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի հաղթողը
- Բուլղարիան հպարտանում է իր հայազգի զավակներով. Ռոսեն Պլևնելիև
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին