ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հրապարակել է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրության լուսանկարն ու կից գրել.
«Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:
Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը ԱԺ նիստում որոշման նախագծի քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին