Քաղաքական 15:43 03/10/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Բանտ-պետություն հայեցակարգը

2018-ին փոփոխությունների պահանջով փողոց դուրս եկած հարյուր հազարավորների սպասումները իրականացնելը բարդ գործ էր։ Փոփոխությունների պահանջն իր տեսակով իռացիոնալ է, և հաջողության համար պետք էր «փոփոխության իշխանություն», որի խնդիրը ռացիոնալ օրակարգի կազմումն էր և աշխատանքի ու առաջընթացի հանրային մթնոլորտի ձևավորումը։

Հեղափոխության առաջին փուլը

Հարյուր հազարներին փողոցից տուն, առօրյա կյանք վերադարձնելու և նոր իշխանության պետական աշխատասենյակներում հայտնվելու պահից ժամացույցը միացվում է. կարողանու՞մ ես աշխատել՝ նոր օրակարգ, նոր ռեսուրսներ, նոր մթնոլորտ շրջանակում, կարողանու՞մ ես հաջողություններ գրանցել այս խնդիրների շուրջ։
Ամեն ինչ կատարվել է մեր աչքի առաջ։ Եվ հիմա զարմանալ, թե ինչո՞ւ այսպես գնաց, և թե ինչու՞ է այսօր այսպես, պետք չէ։ Բացատրությունը շատ պարզ է։ Հետհեղափոխական առաջին փուլում արվեց այն ամենը, ինչը չպետք է արվեր, և չարվեցին մի շարք կարևոր բաներ։ Հանդարտություն, զսպվածություն, գրագետ աշխատանք, նոր դաշնակիցներ դրսում, նոր կոնսոլիդացիոն ռեսուրս՝ ներսում. սա էր պահանջվում, իսկ արվեց լրիվ հակառակը։ Պետք չէր վախենալ «անփորձ կառավարություն» ձևակերպումից։ Դա ճիշտ դրված խնդիրների պարագայում լրիվ լուծվող հարց էր, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ առավելություն։
Հեղափոխության առաջին փուլի խնդիրը՝ օրակարգ, ռեսուրսներ, մթնոլորտ, տապալվեց 100 տոկոսով։ Բացը լրացնելուն ուղղված հակակոռուպցիոն PR-ը, մարտի 1-ի՝ անթաքույց ուղղորդվող գործը և այլ իմպուլսիվ ռեակցիաներ միայն ու միայն բարդացրեցին վիճակը։ Եվ եկանք մի իրականություն, որտեղ իշխանության վարկանիշը կտրուկ ընկնում է, ինչն իշխանությունը բոլորից լավ է հասկանում, հանրային սպասումները վերափոխվում են դժգոհոթյունների, ինչի ֆոնին ձևավորվում են քաղաքական իրական հավակնություններ ունեցող կենտրոններ (առնվազն 3-4  այդպիսիք կան՝ գրեթե հավասար հնարավորություններով)։
Իշխանությունը, կրկնում եմ, սա լավ հասկանում էր և, հետևաբար, կարիք ուներ կտրուկ շրջադարձի։ Կային տարբերակներ. վերանայել նախնական մի շարք սեփական մոտեցումները, վերանայել խնդիրները, փոխել մթնոլորտը։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ կանգ առ։
Եվ կար այլ տարբերակ՝ անել լրիվ հակառակը. Դատելով ամեն ինչից՝ ընտրվեց երկրորդը. ձևակերպվեց բանտ-պետություն հայեցակարգը, և պետությունը քշվեց այդ ուղղությամբ։

Հեղափոխության երկրորդ փուլը

Հանրային լայն սպասումներն իրականություն դարձնելու և երկիրը առաջընթացի տանելու համար պետք էր ունենալ ռեֆորմիստ կառավարություն։ Առանց ռեֆորմների դրական փոփոխություններ չեն լինում։ Մեկ տարուց ավել այս պարզ բանը չընդունելուց հետո արձանագրվեց, որ առաջընթաց չկա՝ պետությունը ստագնացիայի մեջ է, հետևաբար իշխանության ամրությունը՝ ժամանակի խնդիր։
Հեղափոխության երկրորդ փուլի ընտրված ճանապարհը բանտ-պետությունն է, իսկ կառավարման որակը՝ բանտապետությունը։ Մենք այս փուլում ունենալու ենք բանտապահի իշխանություն։ Մենք ունենալու ենք հանրային կյանքի կտրուկ քրեականացում՝ բռնել, դատել, կալանք, էլի բռնել, էլի դատել, էլի կալանք... դրանց մասին՝ լայվ։ Գիտակից շերտերի խորը հակակրանք, պլեբսի խանդավառություն, որի կորն ունենալու է անընդհատ նվազման միտում։ Այս փուլի մյուս բնորոշիչը հախուռն պաշտոնանկություններն են, հրաժարականները, պետական համակարգի տուրբուլենտությունը  և կադրային մաշող կասկածամտությունը։
Հեղափոխության այս փուլը լինելու է խիստ կեղտոտ, խիստ տհաճ և ժամանակավոր։ Սա լինելու է անցումային փուլ։

Հեղափոխության հաջորդ փուլը

Առաջիկա ուժեղացող ռեպրեսիաներին զուգահեռ՝ սրվելու է պետական օրակարգի հարցը։ եթե դու չես կարողանում պետական առաջընթացի օրակարգ ձևավորել, ապա դա քո փոխարեն անելու են այլ կենտրոններ։
Հենց այստեղ է ամենամեծ վտանգը։ Այս մասին առիթ ունեցել եմ խոսելու. այս փուլում է ամենամեծ վտանգը՝ հայտնվել հակառուսական կոալիցիայի թակարդում։ Ուկրաինայի և Վրաստանի օրինակով դրա գինը գիտենք։ Հենց այս փուլում է ամենամեծ վտանգը՝ օգնել Ադրբեջանին՝ ստանալ գերտերությունների կողմից պատերազմի լուռ համաձայնությունը։ Հենց այս փուլում է ամենաիրականը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ սեփականության գռեհիկ վերաբաշխում և կապիտալի անվերահսկելի փախուստ երկրից։ Եվ հենց այս փուլում է ամենահավանականը, որ կձևակերպվի հաջո՛րդ իշխանության ամենաանցանկալի հատկանիշներից մեկը՝ վենդետայի, վրեժի ձգտում։ Հենց սա է, որ չի կարելի թույլ տալ։
Ռեպրեսիվ փուլում գալու է մի պահ, երբ իշխանությունը ստիպված է լինելու տարբեր սուր խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնել։ Իսկ նախորդ փուլի որակն ավելի հավանական է դարձնում տարբեր վտանգավորության սխալները, քան՝ հաջողությունը։ Ամուլսարի օրինակը շատ խորքային է. 1,5 տարվա անգործությունը, 1.5 տարվա անկարծիքությունը, 1.5 տարի հարցը ձգձգելը հանգեցրին նրան, որ մեկ հանքի խնդիրը վերաճեց ներպետական կառավարման պոտենցիալ ճգնաժամի։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ սա այսօր ունի պարզ լուծում, ուրեմն ոչինչ չի հասկանում առաջիկա զարգացումներից։
Եթե մեկ հանքից մենք ստացանք նման ճգնաժամ, հիմա պատկերացրեք, թե ինչ ենք ստանալու Արցախի հարցում թույլ տված պատահական կամ  միտումնավոր սխալներից, ինչ ենք ստանալու Ռուսաստանի հետ հարաբերություններում պատահական կամ միտումնավոր սխալներից հետո։ 

Միակ ելքը՝  սոլիդ իշխանություն

Այսօրվա իշխանության մեջ կա մի շրջանակ, որի համար հավասարապես մերժելի է համատարած բռնել-դատելու մոլուցքը, լայվային դատարկությունը, այնպես էլ՝ վրաց-ուկրաինական մոդելով և այդ գնով Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունը։ Իշխանության հենց այս շրջանակն է, որ երկրում անկայունություն և խելագար սխալներ թույլ չտալու իրական ռեսուրսն է։ Բայց ինքը միայնակ, ինքն իրենով լուծում չի գտնելու։
Իշխանությունից դուրս ունենք շրջանակներ, որոնք ունեն կառավարման  լավ փորձ, գրագիտություն և որոնք համոզված են, որ Հայաստանի առաջընթացի բանալին ապագայում է, և ոչ՝ անցյալում։

Սա է, այս երկու շրջանակներն ու որակն են սոլիդ իշխանության ռեսուրսը՝ շատ իրական, շատ որակյալ։ Եվ այդ սոլիդ իշխանությունը պետք է լուծի մի քանի կարևորագույն խնդիր՝ ապահովի կայունություն երկրում, կազմել պետության մոդեռնիզացիայի և առաջընթացի լուրջ փաթեթ՝ ժամկետներով և քայլերով, ապահովել երկրում համերաշխության մթնոլորտ։ Մոտավորապես այն, ինչի պահանջը կար 2018-ի երևանյան փողոցներում։
Հնչող փակուղային հարցերը, թե ո՞վ կլինի առաջնորդը, ո՞ւմ շուրջ կհամախմբվի երկրի առողջ քաղաքական ներուժը, մաշված և անիմաստ են։ Նա, ով կկարողանա ապահովել այս շրջանակների միջև կամուրջը, նա, ով տարբեր շրջանակների կկարողանա հիմնավորել սրա անխուսափելիությունը, հենց նա էլ կհավակնի այդ կարգավիճակին։ Իմ մասնավոր կարծիքով, սակայն, դա մեկ հոգու գործ չէ։ Ավելի հավանական է, որ դա լինի մարդկանց խումբ և ընդհանրապես, առաջիկա իշխանությունը չպետք է լինի գերանհատականացված։ Դա կլինի լավագույնը։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքայի նախագծեր խումբ»
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}