Հայաստանում փորձում են ոչ պարենային արտադրանքի շուկան հնարավորինս անվտանգ դարձնել
Ոչ պարենային արտադրանքի շուկայում հետազոտություններ իրականացնելու նպատակով, արևելյան գործընկերության շրջանակներում, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունել է(PTB Physikalisch – Technische Bundesanstalt) Բրաունշվեյգի և Բեռլինի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՖՏԻ) միջազգային փորձագետ Յոհան Դիտրիխին:
Տեսչական մարմնից հայտնում են, որ ՖՏԻ-ի փորձագետի հետ ամենօրյա հանդիպումների ընթացքում կազմակերպվել են քննարկումներ՝ ՇՎՏՄ-ի ներկա և ապագա աշխատանքները, Հայաստանում ոչ պարենային արտադրանքի շուկան առավել արդյունավետ ու հնարավորինս անվտանգ դարձնելու, անորակ արտադրանքի ներմուծումը հայկական շուկա կանխարգելելու, ՀՀ և ԵՄ համագործակցությունը հետագայում ավելի սերտացնելու նպատակով:
Հանդիպումների ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արևելյան գործընկերության շրջանակում շարունակել ՖՏԻ-ի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ ի դեմս ՇՎՏՄ-ի, կազմակերպել փորձի փոխանակում և սեմինարներ՝ ՀՀ-ում արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հետ՝ հայկական արտադրությունը Եվրոպա արտահանելու մեխանիզմների քննարկման թեմաներով:
Հարակից հրապարակումներ`
- Գնանկում՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
- Գնաճ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
- Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ
- Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան