«168 Ժամ». Ալեն Սիմոնյանն ի՞նչ է քննարկել «Վիվառո գրուպ»-ի հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ
«168 Ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ օրերս Երևանի ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:
Մենք փորձեցինք ԱԺ փոխխոսնակից ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, հատկապես, որ երեկ խորհրդարանը քննարկում էր պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, իսկ առաջին ընթերցումից հետո առաջարկված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրանց մի մասն ընդունվել է:
Մենք մասնավորապես փորձեցինք ճշտել, թե արդյոք գործնական շահերի ընդհանրության համատեքստո՞ւմ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ:
«Առանց մեկնաբանության: Իմ անձնական կյանքը ոչ մեկին չի վերաբերում»,- չհերքելով մեր տեղեկությունը՝ կտրուկ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակը:
Այլ հարցեր տալու հնարավորություն Ալեն Սիմոնյանը չի տվել :
Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է, ի՞նչ հարցեր կարող էին քննարկել խոշորագույն բուքմեյքերական ընկերության սեփականատերն ու ԱԺ փոխխոսնակը, հատկապես, որ վերջինս վերոնշյալ նախագծի հեղինակներից է:
Մնում է միայն Ալեն Սիմոնյանին հիշեցնել, որ Եվրոպական դատարանի որոշումներով՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական կյանքը շատ քիչ է պաշտպանված, և եթե իրենց հանրային վայրում նկատել են, ապա դա չի կարող համարվել միջամտություն անձնական կյանքին, եթե վերջինիս հետ իր ընտանիքի անդամները չեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում