Ղազախստանի հյուսիսում հայտնաբերվել են Ոսկե հորդայի ժամանակաշրջանի դամբարաններ
Ղասախստանի հյուսիսում հնեաբանները հայտնաբերել են Ոսկե հորդանի ժամանակաշրջանի մի շարք դաբարաններ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Ըստ աղբյուրի, պատմական իրադարձությունը հայտնել են հնեաբանները: Ոլիխանովի մարզում հնեաբանները գտել են 14-րդ դարի մի շարք դամբարաններ, որոնք ըստ գիտնականների պատկանում են Ժո Շի խան դինաստիային: Հայտնաբերվել են նաև ոսկյա զարդեր, արտադրամասերի մնացորդներ, կերամիկական տարրաներ, փուքսավոր վառարաններ և առվակների հետքեր:
«Ոսկե հորդանի 750 ամյակի նախաշեմին այս իրադարձությունն ունի հոգևոր և մշակութային նշանակություն»,- գրել է Ակսակալովն իր էջում:
«Այս բացահայտումն ապացուցում է հայտնի ակադեմիկոս Ալկեյա Մարգուլանի այն պնդումը, որ հյուսիսային Ղազախստանի տարածքում հնուց գոյություն են ունեցել միջնադարյան քաղաքային մշակույթի կոթողներ»,- ավելացրել է նա: