Beeline-ը 4G ցանց է գործարկել Էջմիածնում
Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ:
Beeline-ի 4G բազային կայանները գործում են 1800 ՄՀց դիապազոնում: Այս ցանցն ավելի լավ է հաղթահարում խոչընդոտները, ինչը թույլ է տալիս բարձրացնել շարժական ինտերնետի արագությունը և բարելավել ծածկույթը ոչ միայն դրսում, այլև շենքերի ներսում:
«Beeline–ը շարունակում է ներդրումներ կատարել բջջային կապի ոլորտում, և այսօր մենք ուրախ ենք հաճելի լուրով կիսվել Էջմիածնի տասնյակ հազարավոր բնակիչների հետ, ում հասանելի է դարձել չորրորդ սերնդի նոր բջջային ցանցը: Beeline-ի բոլոր բջջային ինտերնետ ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ և հարմար՝ ժամանակակից 4G ստանդարտի բջջային ցանցի շնորհիվ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ըստ ընկերության, բջջային ցանցի զարգացումը, շահավետ սակագները և մեծ արագությունները դրականորեն ազդեցին Beeline բաժանորդների ակտիվության վրա. ընկերության ցանցում սմարթֆոնների քանակը տարվա սկզբի համեմատ ավելացել է ավելի քան 6%-ով, իսկ սմարթֆոնների օգտատերերի շրջանում շարժական ինտերնետից օգտվողների թիվը աճել է 10%-ով: Նույն ժամանակահատվածում Beeline-ը 4G կայանների քանակը Հայաստանում ավելացրել է 24%-ով և շարունակելու է ակտիվորեն ընդլայնել այս ցանցի ծածկույթը ամբողջ երկրում:
Սեպտեմբերի սկզբին Beeline-ը հայտարարել է անսահմանափակ շարժական ինտերնետի տրամադրման մասին: Կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդները կարող են միանալ ծառայությանը և օգտվել շարժական ինտերնետից առանց ծավալի կամ արագության սահմանափակումների՝ ամսական 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց: Ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը, օգտագործելով *0500# USSD հրահանգը, կամ ակտիվացնել My Beeline Armenia հավելվածում:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ
- Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի է ունեցել Starthub Offline հերթական հանդիպումը
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել
- Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ
- Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը