Պուտինը քննադատել է շվեդ 16-ամյա բնապահպան Գրետա Թունբերգին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կիսում «ընդհանուր էնտուզիազմը» 16-ամյա շվեդ բնապահպան Գրետա Թունբերգի՝ նախորդ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի վերաբերյալ։ Այս մաիսն գրում է euobserver-ը։
«Ոչ ոք Գրետային չի բացատրել, որ ժամանակակից աշխարհը բարդ է և … մարդիկ Աֆրիկայում կամ ասիական շատ երկրներում ցանկանում են ապրել հարստության նույն մակարդակում, ինչպես Շվեդիան», - ասել է Պուտինը՝ Մոսկվայում կայացած էներգետիկ ֆորումի ժամանակ:
Հիշեցնենք, որ Գրետա Թունբերգը, որն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ մեղադրել էր քաղաքական գործիչներին անգործության մեջ։
«Ես այստեղ չպետք է լինեմ, ես պետք է դպրոցում լինեի, իմ երկրում, օվկիանոսի մյուս կողմում: Բայց դուք դիմում եք մեզ՝ երիտասարդներիս, հույսի՞ համար: Ինչպես ե՞ք համարձակվում: Դուք գողացել եք իմ երազանքները, իմ մանկությունը՝ ձեր դատարկ խոսքերով: Եվ ես դեռ բախտավոր եմ: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, ամբողջ էկոհամակարգերը փլուզվում են, մենք տեսակների զանգվածային ոչնչացման եզրին ենք, բայց այն ամենը, ինչի մասին կարող եք դուք խոսել՝ փողն է և տնտեսական աճի մասին հեքիաթները: Ինչպես ե՞ք համարձակվում»,- ամբիոնից հայտարարել էր Գրետա Թունբերգը՝ դիմելով աշխարհի ղեկավարներին։
Նշենք, որ 2015թ․-ի դեկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կնքվեց Փարիզի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնագիրը (ֆր.՝ Accord de Paris sur le climat), որը նպատակ ուներ մինչև 2020 թվականը կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։
Հարակից հրապարակումներ`
- 16-ամյա բնապահպան Գրետայի կտրուկ ու հուզիչ ելույթը ՄԱԿ-ում. Ինչպես ե՞ք համարձակվում
- Աշխարհի 100 երկրների դպրոցականներ երթ են անցկացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում