Դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները հանդիպել են Արցախի նախագահի հետ
Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի հրամանագրերով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը:
Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ծանր վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորը ևս մահացել է։ ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Իսկ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան