«Իրականում առասպելները շատ ավելի մոտ են, քան կարծում ենք». ժամանակակից արգոնավորդները Հայաստանում
«Այս ներկայացումը հայացք է, թե ինչպես ենք պատմությունները պատմելու և վերապատմելու միջոցով կառուցում մեր անհատական և կոլեկտիվ ինքնության զգացողությունը: Դա ներկայացում է առասպելականի և աշխարհիկի մասին, և թե ինչպես դրանք իրականում շատ ավելի մոտ են, քան կարծում ենք»,-նախօրեին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած «Արգոնավորդները» ներառական պարային ներկայացման պրեմիերայի մասին նշել է «Լոսթ Դոգ« պարարվեստի թատրոն գեղարվեստական ղեկավար Բեն Դյուկը:
Նշենք, որ ներկայացումը միավորել էր հաշմանդամություն ունեցող և չունեցող, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ արտիստների Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Միացյալ Թագավորությունից:«Արգոնավորդները» բեմադրվել էր Միացյալ Թագավորության «Քենդուկո» ներառական պարային խմբի, «Լոսթ Դոգ», պարարվեստի թատրոնի և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ և ամփոփում էր «Պար` առանց սահմանների» նախագծի չորսամյա գործունեությունը տարածաշրջանի երկրներում: 20 րոպե տևողությամբ բեմադրությունը առասպելական հայտնի պատմության վերարտադրումն է՝ խոսքի, պարի և շարժումների միջոցով: Ներկայացումը հայ հանդիսատեսին ցուցադրվեց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում։
«Անչափ ուրախ ենք «Հայֆեստ» փառատոնի շրջանակում հյուրընկալելու «Քենդուկո» պարային խմբին, որին հայ հանդիսատեսը ծանոթ դեռևս 2013 թ-ից, երբ նրանց և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում ստեղծվեց առաջին ներառկան պարային խումբը: Խումբը մինչ օրս գործում է Երևանի Փոքր Թատրոնին կից և պարբերաբար ներկայացումներ է բեմադրում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային բեմահարթակներում: Այս հիանալի նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող արտիստներին արվեստի միջոցով բացահայտել իրենց ներուժը, ինչպես նաև կոտրել արվեստի և հաշմանդամության մասին առկա կարծրատիպերը», - ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նախագծի մասին
«Պար` առանց սահմանների» նախագիծը արվեստի և հաշմանդամության ներառական ծրագիր է, որի հիմքում ընկած է համընդհանուր այն գաղափարը, որ անկախ ծագումից կամ ֆիզիկական կարողություններից մեծ երազանքներ ունեցողների համար գոյություն չունեն սահմաններ։ Ծրագիրն այժմ ներառում է սեմինարներ, կրթական ֆորումներ և կենդանի ներկայացումներ` հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստների կատարմամբ։ 2015 թ-ին իր մեկնարկից ի վեր, այս ծրագիր զգալի ազդեցություն է ունեցել արվեստի և թատրոնի ասպարեզում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա։
Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ հասանելի են հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան