«Ավրորա» նախաձեռնությունն ստացել է Հռոմի պապի հատուկ օրհնությունը՝ «Ավրորա» ֆորումին ընդառաջ
Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը՝ Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ:
Վատիկան կատարած այցին ներկա են եղել «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում է ունեցել ունեցավ նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ: Այս մասին տեղեկում ենք «Ավրորա»-ի կայքից։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները խնդրել են Նորին Սրբության օրհնությունը:
Նախաձեռնությունը շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի տարբեր անկյուններում ամենախոցելի և ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում աղքատությունը կրճատելու, առողջապահությունը բարելավելու և կրթություն ապահովելու ուղղությամբ: Պատվիրակությունը ներկայացրել է նաև #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն և մաս կազմելով մարդասիրական շարժման:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին