Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ լինելու շանսը կորցրել է. ԱԺ նախագահ
«Որպես ԱԺ նախագահ ես ողջունում եմ «Իմ քայլը» խմբակցության այս զուսպ, հավասարակշիռ ձևակերպումներով լի նախաձեռնությունը»,- Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Երբեք ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում, եթե մենք ուզում ենք ֆունդամենտալ հրցերի լուծում։ Ուղղախոսությունն է միակ ճանապարհը։ ՍԴ անդամ, ապա նախագահ ընտրվելու մեխանիզմը, հապճեպությունը և հանգամանքները, որի բերումով ՍԴ նախագահ է ընտրվում մի մարդ՝ 35 տարի ժամկետով, որը մի քանի օր հետո եթե ընտրվելու լիներ, պիտի 6 տարով ընտրվեր։ Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրության ոգու բռնաբարություն։ Արդյոք այս քաղաքական անցյալը, աֆիլացվածությունը բացառում է նրա հնարավորությունը լինել ՍԴ նախագահ, կրկնում եմ, որ ոչ։ Բայց էստեղ ուրիշ էական պահ կա, խոսքը աֆիլացվածությունը չէ, խոսքը քաղաքական շարժառիթներն են, մոտիվացիան»,- նշեց Միրզոյանը։
ԱԺ նախագահի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանն ուներ և ունի քաղաքական մոտիվացիա, հետևաբար չի կարող լինել ՍԴ նախագահ. «Նա կարող է զբաղվել օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ, բայց ՍԴ նախագահ լինել չի կարող, նա այդ շանսը ուներ և այդ շանսը կորցրել է»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մի անուն-ազգանուն կա, որ չեմ ուզում լսել, ապա Վահե Գրիգորյանն է. Գևորգ Պետրոսյան
- Կարելի էր նախօրոք հաշվի առնել խորհրդարանական խմբակցությունների կարծիքը. Իվետա Տոնոյանն՝ «Իմ քայլ»-ին
- Այս հարցը չպիտի այսպես փոքրացվեր, նսեմացվեր. Բաբաջանյան
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
- Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը ԱԺ նիստում որոշման նախագծի քննարկմանը
- Հրայր Թովմասյան. Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է