Հակակոռուպցիոն ռազմավարությամբ ԱԱԾ-ն և ոստիկանությունն ավելի կուժեղանան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով: Այս մասին այսօր կառավարության նիստում ՀՀ հակառուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը:
«Շատ մանրամասն քննարել ենք և մեր եզրակացությունն այն է, որ այս փոփոխություններով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու երկրի ազգային անվտանգությունն ապահովելու, սպառնալիքները կանխարգելելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխանող կառույց պետք է լինի։
Նա նաև նշեց, որ նույնը վերաբերում է ոստիկանությանը։ «Ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անտանգությունը ապահովելու իմաստով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հասկացանք, որ ալերգիա է առաջացնում «վեթինգ» բառը. վարչապետ
- Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը