ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը։
Նշենք, որ հարցը քննարկվում է առանց Հրայր Թովմասյանի մասնակցության։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց. «ԱԺ-ն պատշաճ կերպով հրավիրել էր պարոն Թովմասյանին մասնակցել այս նիստին, բայց նա, ըստ ամենայնի որոշել է չմասնակցել»։
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
- Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը ԱԺ նիստում որոշման նախագծի քննարկմանը
- ԲՀԿ դիրքորոշումն ընդամենը պետք է ընդունել ի գիտություն. Մակունց
- ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է. Ծառուկյան
- Արման Աբովյան. ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցը դիտարկելու ենք միայն իրավական դաշտում
- Արա Զոհրաբյան. Դատական համակարգն, ի տարբերություն գործադիր, օրենսդիր իշխանությունների, պետք է առավել կայուն լինի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին