Այս հարցը չպիտի այսպես փոքրացվեր, նսեմացվեր. Բաբաջանյան
Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։
«Եթե Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանական թիմը չդիմեր ՍԴ, որևէ վերապահում կունենայի՞նք ՍԴ դատարանի վերաբերյալ և առհասարակ կասկածի տակ կդնեի՞նք ՍԴ անաչառությունը, եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմում չլիներ Արամ Օրբելյանն ու դրանով առհասարակ որևէ խնդիր չէի՞նք ունենա գործող դատական կազմի հետ», - ասաց Բաբաջանյանը։
Գրիգորյանը պատասխանեց, որ այսօր օրակարգը բավականին հագեցած է ենթադրությունների հիման վրա մեկնաբանություններ անելու համար:
«Մենք ունենք հիմա կոնկրետ գործընթաց ու կարծում եմ, որ ավելի շատ հիմա պիտի քննարկենք կոնկրետ գործընթացը և մեր այսօրվա օրակարգը հագեցած է իրական վիճակներով, որ հնարավոր հիպոթեթիկ իրավիճակի մասին խոսել, թե ինչ կլիներ, եթե այսպես չլիներ, չեմ կարող պաստասխնել, որովհետև հիպոթեթիկ դատողություններ կատարելու սիրահար չեմ», - ասաց նա:
Բաբաջանյանն արձագանքեց, որ հարցը փոքրացրել, բելեր Հրայր Թովմասյանի վրա են կենտրոնացրել՝ շատ ավելի կարևոր խնդիր հեռացնելով դիտակետից. «Այս հարցը մեր պետության ապագային վերաբերող էր, և այն չպիտի փոքրացվեր, նսեմացվեր»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
- Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը ԱԺ նիստում որոշման նախագծի քննարկմանը