Բեյոնսեն քաղցկեղի ախտորոշման հետազոտություն է անցել
Երգչուհի Բեյոնսեն ստիպված է եղել քաղցկեղի ախտորոշման հետազոտություն անցնել այն բանից հետո, երբ նրա հայրիկի մոտ հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ։ Այս մասին գրում է Gazeta-ն։
«Good Morning America»-ի եթերում Բեյոնսեի հայրը՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլսը, ասել է, որ նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ամռանը Նոուլսը հաջողությամբ վիրահատության է ենթարկվել և այժմ վերականգնվում է:
Նոուլսը նշել է, որ ախտորոշումն իմանալուց անմիջապես հետո զանգահարել է ընտանիքի անդամներին ու զգուշացրել նրանց մոտ քաղցկեղի ռիսկի մասին։
«Իմ երեխաների մոտ հիվանդանալու ավելի մեծ ռիսկ կա, նույնիսկ թոռներիս մոտ։ Հարազատներս այն ճիշտ ընկալեցին ու գնացին և ստուգեցին», - ասել է Նոուլսը։