Էլինար Վարդանյան. Անդրանիկ Քոչարյանը ձեզնից մե՞կն է, թե՞ դուք 87 հոգով մերժում եք նրան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 անդամներին՝ ընդգծելով նույն խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի մասին արած հայտարարության արձագանքի կարևորությունը։
«Խոսքս ուղղում եմ ԱԺ իմքայլական 87 պատգամավորներին: Սա նոր Հայաստանի պատգամավորի կերպար չէ, վստահ եմ՝ ձեզնից շատ-շատերը շոկ են ապրում այդ մարդու ասածից։ Դուք տարբեր արժեհամակարգեր եք ներկայացնում։
Վստահ եմ, որ չեք կիսում ձեր գործընկերոջ վարքագիծը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, հետևաբար պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ կարևոր է։
Հուսամ՝ ձեր մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ՝ ներողություն խնդրելու Արփինե Հովհաննիսյանից:
Բայց հարցն ավելի խորն է. Անդրանիկ Քոչարյանը ձեզնից մե՞կն է, թե՞ դուք 87 հոգով մերժում եք նրան։ Շարունակելո՞ւ եք միասին աշխատել՝ մտնելու եք խմբակցության նույն սենյակ, նույն դահլիճ։ Մի՛ լռեք։ Պատասխանը մեկն է՝ կամ-կամ։ Պահանջե՛ք նրա հեռացումը ԱԺ-ից։ Դա Արփինեին չէ պետք, դա Ձեզ է պետք»,-գրել է Էլինար Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Հայաստանը բազմաթիվ հարցերում արագ փոփոխությունների կարիք ունի
- Էլինար Վարդանյան. Հայկական ռեպրեսիայի անատոմիան
- Էլինար Վարդանյան. Դատախազությունն ընկնում է ծուղակը
- Էլինար Վարդանյան.Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին