Աշխարհի ամենահարուստ մարդը Թուրքիայում մասնակցել է լրագրող Խաշոգիի հիշատակի միջոցառմանը
Amazon ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը նախօրեին Թուրքիայում ներկա է եղել սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգիի հիշատակի միջոցառմանը, որի ժամանակ բացվեց Խաշոգիին նվիրված հուշաքար։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Բեզոսն իր աջակցությունն է հայտնել Խաշոգիի հարսնացու Հաթիս Քենգիզին։
Ելույթ ունենալով Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության մոտ անցկացվող միջոցառմանը՝ Բեզոսը դիմել է Քենգիզին:
«Ոչ ոք այլևս երբեք չպետք է անցնի այն ամենի միջով՝ ինչը դուք: Հենց այստեղ, որտեղ դուք գտնվում եք, ժամերով քայլել եք այս փողոցով՝ սպասելով: Եվ նա երբեք դուրս չեկավ: Սա անհավատալի է: Եվ դուք պետք է իմանաք, որ մեր սրտերում եք: Մենք այստեղ ենք, և դուք միայնակ չեք»,-ասել է Բեզոսը։
Հիշեցնենք, որ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած Խաշոգին, Թուրքիա կատարած այցի ժամանակ մտավ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ վերցնելու ամուսնանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր, որտեղից այլևս դուրս չեկավ։
Խաշոգին հայտնի էր Ռիյադի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներով և 2017 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ նա հոդվածներ էր գրում Washington Post-ի համար: Թուրքական և ամերիկյան հետախուզական գործակալությունները կարծում են, որ Սաուդյան Արաբիայի բարձրագույն ղեկավարությունը, մասնավորապես թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը, կարող է ներգրավված լինել այդ սպանության մեջ: Խաշոգիի մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին