Լեդի Գագան զարմացրել է իր երկրպագուներին
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Թվիթերում գրել է, որ նախատեսում է իր նոր ալբոմն անվանել ADELE՝ ի պատիվ մեկ այլ հայտնի երգչուհու։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Լեդի Գագայի այս հայտարարությունը զարմացրել է իր երկրպագուներին։ Նրա հետևորդներից շատերը հարցրել են՝ արդյոք դա կատակ է, թե ոչ։ Գագայի հրապարակումից հետո օգտատերերը սկսել են այդ թեմայով տարբեր զավեշտական մեմեր տեղադրել։
Ինչ- որ մեկը ենթադրել է, որ երգչուհին նկատի չի ունեցել «Գրեմմի» մրցանանակակիր Ադելին, այլ նույն անունով այլ մարդու։ Լեդի Գագան դեռ չի արձագանքել այդ մեկնաբանություններին։
Նախկինում նա երբեք չի աշխատել Ադելի հետ, նրանք առնվազն միասին աստղային երեկույթների ժամանակ լուսանկարվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան