Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ Ստամբուլում համերգ կկազմակերպվի
Մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ կկայանա։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սևանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շևվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթ» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը և Զուլալ եռյակը։
Թուրքական «Anadolu Kültür» ու «Kalan Müzik» մշակութային կենտրոնների և Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 20։30-ին՝ Ստամբուլի «Cemal Reşit Rey» համերգասրահում։ Համերգը նաև ուղիղ եթերով կհեռարձակվի «Kalan Müzik»-ի Youtube-ի էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին