Նորաշենցիները դեռ սպասում են. «Բարեհաճեք մոտենալ մեզ»
Նորաշենցիները վաղ առավոտից կառավարության շենքի առջև են, սակայն մինչ այս պահը նրանց որևէ մի պաշտոնյա չի մոտեցել։
«Արդեն քանի ժամ է մեզ որևէ մեկը չի ընդունում, սպասեցիքն մինչև նիստն ավարտվի։ Բարեհաճեք մոտենալ մեզ և մեր խնդիրը լուծեք։ Եթե որևէ մեկն առաջիկա րոպեներին չմոտենա, կփորձենք առաջանալ, հասկանալ, թե ինչպես բացենք վարչապետի ասած մեր դուռը ու մտնենք կառավարություն մեկի հետ զրուցելու։ Կա՞ այդ շենքում մարդ, ում հետաքրքրում է իրենց քաղաքացիների ճակատագիրը»,- բարձրախոսխով ասաց հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը։
Նորաշենցիներից մեկն ասաց, որ երկու օր առաջ պետք է գային այստեղ, սակայն հասկացել են, որ վարչապետը հյուրեր ունի, չեն եկել, իսկ այսօր առավոտից խնդրում են ընդունել, որևէ մեկն իրենց հետ խոսի։
Այնուհետև Բաբկեն Հարությունյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման փոխնախարարին է մոտցել, զրուցել է, պայմանավորվել են բողոքող քաղաքացիներից պատվիրակություն կազմել և նախարարությունում տեղի կունենա հանդիպում։
Նորաշենցիները պահանջոմ են իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին վերականագնել իր պաշտոնում։ Նրանք գտնում են, որ իրենց համայնքի ղեկավարին անօրինական են ազատել։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։ Այժմ ժամանակավոր համայնքապետ է նշանակել Արտակ Հարությունյանին մինչև կայանան ընտրություններ։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ, մինչև հարգեք նորաշենցու պահանջը»
- «Հարգելի վարչապետ, ձեր մի կանչով իր գյուղի բնակիչներին ուղարկել է Ազգային ժողովի շենք»
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
- Արարատի մարզպետարանի մոտից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- «Արարատի մարզպետը ոչնչացրել է գյուղացուն, հաշվի չի առել գյուղացու ձայնը»