«Եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ, մինչև հարգեք նորաշենցու պահանջը»
Արարատի մարզի Նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին.
«Հարգելի պարոն Պապիկյան, հանդարտեցրեք մեր գյուղը, վերականգնեք քաղաքացիներիս իրավունքները և վստահությունը:
Ձեզ դիմում են Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչներս, հավատացած լինելով, որ Կառավարության ամենաբանիմաց կադրերից մեկն եք: Արդեն մի քանի օր է ոտքի ենք կանգնել, ստիպված դուրս եկել փողոց, որ վերականգնենք մեր իրավունքները:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը, աչք փակելով իրականության վրա, օրինական ուժ չունեցող մի փաստաթղթի հիմքով անօրինական կարգադրություն է հրապարակել ու դադարեցրել մեր համայնքապետի լիազորությունները:
Ինչպե՞ս կարելի է, որ մի ամբողջ համայնք ինքը ընտրի համայնքապետի ու հանկարծ հայտնվի ինչ-որ մեկը կողքի գյուղից, թեկուզև մարզպետ ու մի ստորագրությամբ ջնջի մեր ընտրությունը:
Մենք դիմում ենք Գարիկ Սարգսյանին, նա իր հերթին գցում է իր վրայից՝ ասելով, որ Ձեր հանձնարարությունն է կատարում, մենք գիտենք, որ դա կեղծիք է ու իր գրության հիման վրա եք Դուք նրան հանձնարարական տվել:
Հարգելի պարոն Պապիկյան, խնդրում ենք, արդարությունը և մեր իրավունքները վերականգնելու համար, ստեղծե՛ք աշխատանքային խումբ, անկախ մի խումբ, որը կազմված կլինի իրավաբաններից, ՏԻՄ օրենքը փայլուն տիրապետող մասնագետներից:
Նորից ուսումնասիրեք և եթե իրոք համոզիչ ու իրավաբանորեն հստակ ձևակերպում կտաք, որ համայնքապետը անօրինական գործողություններ է արել, մենք ներողություն կխնդրենք այս քանի օրերի բարձրացրած աղմուկի համար ու տուն գնանք, իսկ եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, անտեսեք մեր խնդրանքը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ մինչև մեր ձայնը լսելի կդառնա ու ստիպված կլինեք հարգել նորաշենցու պահանջը:
Հարգանքով՝ մի խումբ նորաշենցիներ»:
Հիշեցնենք, որ նորաշենցիները երկու օր հենց Արարատի մարզում են բողոքի ակցիա իրականացրել, իսկ այսօր արդեն ՀՀ կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջոմ են իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին վերականագնել իր պաշտոնում։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։ Այժմ ժամանակավոր համայնքապետ է նշանակել Արտակ Հարությունյանին մինչև կայանան ընտրություններ։
Հարակից հրապարակումներ`
- «Հարգելի վարչապետ, ձեր մի կանչով իր գյուղի բնակիչներին ուղարկել է Ազգային ժողովի շենք»
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
- Արարատի մարզպետարանի մոտից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- «Արարատի մարզպետը ոչնչացրել է գյուղացուն, հաշվի չի առել գյուղացու ձայնը»
- Գարիկ Սարգսյանի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել
- Politik.am. Մարզպետարանի թերի աշխատանքի պատճառով Գարիկ Սարգսյանը դեմ է դուրս գալիս կառավարության քաղաքականությանը
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան
- «Հրապարակ». Արարատի մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան