7 ֆուտբոլիստի՝ զինվորական ծառայությունից տարեկետումը կդադարեցվի
Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշման համաձայն, 7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կդադարեցվի՝ Հայաստանի ֆուտբոլի պատանիների ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գրությունը՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ այլևս չհամարվող՝ յոթ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով։
Այդ ֆուտբոլիստներն են՝ Դանիել Արթուրի Պետոյանը, Հարություն Աբրահամի Հարությունյանը, Սարգիս Գագիկի Սարգսյանը, Էդիկ Գագիկի Կիրակոսյանը, Էդգար Գուրգենի Ենգիբարյանը, Գեղամ Սիմոնի Սիմոնյանը և Դավիթ Գագիկի Գրիգորյանը։
Նշենք, որ այս տարվա ապրիլի 18-ին յոթ ֆուտբոլիստը «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» որոշման շրջանակում տարկետման իրավունք են ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա