Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» ֆորումում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը։
«Ես կցանկանայի անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ զարմանք առաջացնող «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը։ Նախ այն, մեղմ ասած, սուտ է: Ղարաբաղն ամբողջ աշխարհի կողմից, հավասարապես լեռնայինը, ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս», - ասել է Իլհամ Ալիևը։
Ալիևը նշել է, որ Հայաստանն էլ չի ճանաչում «այդ անօրինական միավորումը» և որ Ղարաբաղը ադրբեջանական երկիր է:
«Այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան (!)», - հայտարարել է Ալիևը։
Ալիևը նաև նշել է, որ Ռուսաստանը «Վալդայ» ֆորումի շրջանակներում արձագանքել է հայկական կողմի հայտարարություններին՝ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելու վերաբերյալ՝ նկատի ունենալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որին ՀՀ ԱԳՆ-ն պատասխան տվեց։
Ադրբեջանի նախագահը նաև խոսել է Փաշինյանի՝ հակամարտության կարգավորման 3 կողմերի համար ընդունելիության վերաբերյալ։
«Հայաստանի վարչապետը հաճախ ասում է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այսպիսով, ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գաղափարը գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի բնակչություն կա, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցի և հայ ժողովրդից, ովքեր ունեն հավասար իրավունքներ։
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի լուծումն է ընդունելի Ադրբեջանի համար, ապա այն կայանում է տարածքային ամբողջականության վերականգնման մեջ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհի կողմից, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձն է իրենց բնօրրան՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ: Դա համահունչ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և Հելսինկյան եզրափակիչ ակտին», - հայտարարել է Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում
- Լավրովը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ
- ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ
- Փաշինյան. Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ ասում է՝ ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանցիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան