Հազվագյուտ «Գոգենը» վաճառվում է
Ֆրանսիացի պոստմոդեռնիստ Պոլ Գոգենի աշխատանքները, որոնք վերաբերում են «տահիտյան» շրջանին, կարելի է հաշվել մատների վրա, և դրանք բոլորն էլ գտնվում են աշխարհի մեծագույն թանգարանների մշտական ցուցադրություններում։ Միակ աշխատանքը, որը գտնվում է մասնավոր հավաքածուում, Artcurial աճուրդային տունը հանելու է վաճառքի։
Եվրանյուզի հաղորդմամբ, աճուրդային տան տնօրեն Բրյունո Ժոբերն ասել է, որ ակնկալում են 7 միլիոն եվրոյով վաճառել կտավը։
«Մեծ գումար է, բայց իրատեսական, եթե հաշվի առնենք, որ խոսքը Գոգենի մասին է։ Այսօր գնահատողները պատրաստ են մեծ գումարներ ծախսել, քանի որ այդպիսի կտավ շատ տարիների ընթացքում առաջին անգամ է հայտնվում շուկայում, բոլորն առաջիկա աճուրդին անհամբեր են սպասում»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան