Ամեն ինչ՝ Հայաստանի ուսուցիչների մասին
1994 թվականից հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցիչների օր։ Օրը հնարավորություն է գնահատելու ուսուցիչների արժանիքներն ու մատուցած ծառայություններն ամբողջ աշխարհում, ամփոփելու արդյունքները, ինչպես նաև այս ոլորտ տաղանդավոր, լուսավոր ու պայծառ մասնագետների ներգրավելու հարցը լուծել։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս տարի օրը նշվում է «Երիտասարդ ուսուցիչներ-ապագա մասնագիտություններ» կարգախոսի ներքո։
ՄԱԿ-ում օրվան նվիրված պաշտոնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 7-ին, դրանք կազմակերպված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության ու այլ միջազգային կառույցների համատեղ ջանքերով։
2018-2019 ուսումնական տարվա տվյալներով, Հայաստանում կա 1 409 դպրոց, դրանցից 549-ը քաղաքաներում են, 860-ը՝ գյուղերում։ Այդ դպրոցներում սովորում է ընդհանուր առմամբ 382 378 աշակերտ, որից 243 571-ը՝ քաղաքների դպրոցներում։
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների համաձայն, հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թվաքանակը կազմել է 34 676 մարդ, որոնց 90.5%-ը կատարել է միայն ուսուցչական աշխատանք, այսինքն ուսուցիչներ են, իսկ 9.5%-ը վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ։
Դպրոցներում դասավանդում է 31 371 ուսուցիչ։ Նրանցից 16 627-ը դասավանդում են քաղաքների դպրոցներում, 14 744-ը՝ գյուղերում։
Ուսուցիչներից 28 990-ն ունեն բարձրագույն կրթություն, նրանցից 25 843-ը կանայք են։ Թերի բարձրագույն կրթություն ունի հանրակրթական դպրոցների 392 ուսուցիչ, որից 325-ը կանայք։ Միջին մասնագիտական կրթություն ունեն 1 905 ուսուցիչներ, որից՝ 1 645-ը կանայք։ Միջնակարգ կրթություն ունի 84 ուսուցիչ, նրանցից 43-ը կանայք են։
Ուսուցիչներից 22 398-ն ունեն մանկավարժական կրթություն։
Մինչև 25 տարեկան 684 ուսուցիչ կա։ Հանրակրթական դպրոցների 2 627 ուսուցիչներ 65 տարեկան են կամ ավելի բարձ տարիքի, 15 472-ը 45-64 տարեկան են։ Ուսուցիչներից 4 070-ը կենսաթոշակային տարիքի են, 863 ուսուցիչ կենսաթոշակային տարիքի կլինի մեկ, ևս 900 ուսոիցիչ՝ երկու տարուց։
8 305 ուսուցիչներ ունեն 36 և ավելի տարվա ստաժ, 5 672-ը՝ 26 - 35 տարվա ստաժ։ Մինչև մեկ տարվա ստաժ ունեն 673 ուսուցիչներ։
3 070 ուսուցիչ դասավանդում է մաթեմատիկա, 2 765-ը՝ հայոց լեզու, 2 784-ը՝ ռուսաց լեզու և գրականություն, 1 105-ը՝ ֆիզիկա, 1000-ը՝ կենսաբանություն։
Մանրամասն՝ աղյուսակներում։