ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի փակ գաղտնի քվեարկությունը։
Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։ Նախագծին կողմ է քվեարկել 98 , դեմ՝ 1 պատգամավոր: 2 քվեաթերթիկ անվավեր է եղել»,-հայտնեց նա։
Այսպիսով նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ որ չի մասնակցելու քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա մենք որոշում ենք՝ ԱԺ-ն այս հարցով դիմում է ՍԴ, թե չի դիմում. ԱԺ նախագահ
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը մեկնարկեց
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը՝ վաղը
- Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ լինելու շանսը կորցրել է. ԱԺ նախագահ
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ