Սելիոն Դիոնը «կորցրել» է ձայնը
Հայտնի կանադացի երգչուհի Սելիոն Դիոնը չեղարկել է Մոնրեալում երկու համերգ ձայնի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Քվեբեկում ելույթի ժամանակ երգչուհին մրսել է, ինչից հետո նրա ձայնը դեռ չի վերականգնվել։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, խոսքը գնում է հոկտեմբերի 5-ի և 6-ի համերգների մասին, որոնք տեղափոխվել են և կայանալու են 2020 թ. փետրվարի 18-ին և 9-ին։ Ավելի վաղ նույն խնդրով Մոնրեալում չեղարկվել էր երգչուհու ևս չորս համերգ, որոնք պետք է կայանային սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը։
Սելիոն Դիոնը արդեն ներողություն է խնդրել երկրպագուներից։
«Ինձ համար դժվար է հետաձգել շոուն, քան այն անցկացնել»,- խոստովանել է երգչուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան