Նավերը պլաստիկե թափոնների գլխավոր աղբյուրն են
Քեյփթաունի համալսարանի հետազոտողները, որոնցից շատ ժամանակ է պահանջվել մեծ աղբային հետքերի աղբյուրը որոշելու համար, եկել են եզրակացության, որ նավերը պլաստիկե թափոնների գլխավոր աղբյուրն են։
gazetadaily.ru-ի հաղորդմամբ, եթե ավելի վաղ ենթադրում էին, որ պլաստիկի հետքերը ջրում հայտնվում են մարդու գործունեության հետևանքով, ապա այժմ պարզվել է, որ նավերն են պլաստիկե թափոնների գլխավոր աղբյուրը: Մասնավորապես աղբի հետազոտությունը կատարվել է Ատլանտյան օվկիանոսի հարավային ափերին:
Հետազոտողները հավաքել են պլաստիկի աղբը և ուսումնասիրել պլաստիկե շշեր արտադրողներին:
Ուսումնասիրելով աղբի կուտակման տվյալները 2009 և 1984 թվականներին և համեմատելով դրանք 2018 թվականի արդյունքների հետ՝ գիտնականները եկել են եզրակացության, որ Հարավ-Խաղաղօվկիանոսյան աղբային հետքը հայտնվել է առևտրային նավերի պատճառով, որոնք տոննաներով աղբ են թափում անցնելով ծովային ճանապարհով:
Աղբի մեծ մասը թափվել է Հարավային Ամերիկայում, մի փոքր ավելի քիչ՝ Չինաստանում: