Արցախի նախագահը ուսուցիչների է պարգևատրել
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին՝ արժևորել ուսուցիչների աշխատանքը և ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահ Սահակյանը ընդունել է նաև «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների:
Նա կարևորել է ծրագրի իրականացումը Արցախում և նշել, որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում:
Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան