«Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարական աշխատանքներ
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ «Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների գումարը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220մ., լայնությունը`45մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կառամատույցում կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս օդանավերի փրկարարական և հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալվել է ժամանակակից Striker-3000 օդանավերի փրկարարական և հակահրդեհային մեքենայով:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում