«WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (“Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation”) թեմայով։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախարարության փոխանցմամբ՝ Հակոբ Արշակյանի հրավերով իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20-ից ավելի երկրների պատվիրակություններ՝ փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների գլխավորությամբ։
Նախարարական կլոր սեղանի շրջանակներում Հայաստանը կկիսվի Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման իր հաջողություններով և տեսլականով: Մասնակիցները կքննարկեն նաև բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
Հարակից հրապարակումներ`
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- 14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
- «WCIT» նվագախումբը համախմբել է ավելի քան 100 երաժշտի
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը
- «WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի
- WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի տոմսերը կարելի է ձեռք բերել all.me ցանցի թվային արժույթի՝ ME թոքենի միջոցով
- all.me թվային հարթակը՝ WCIT 2019 հատուկ գործընկեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան