all.me-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՏՄ տրանզիտային ներուժի բարձրացմանը
Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր համակարգի հաջող ներդրմանը և ԵՏՄ տրանզիտային ներուժի բարձրացմանը։ Այս մասին հոկտեմբերի 1-ին «Թվային ֆինանսական տեխնոլոգիաներ՝ Եվրասիական մայրցամաքի վճարայի համակարգի ինտեգրման նոր հնարավորությունները՝ տրանսպորտային լոգիստիկայում» խորագրով նիստի ժամանակ ասաց ընկերությունների all.me խմբի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը։
Նրա խոսքով՝ այն լուծումները, որ տալիս է all.me-ն, բլոկչեյնի տեխնոլոգիաներն են,
վճարային ծառայություն, որը հետագայում տրանսֆորմացվում է լիարժեք վճարային
համակարգի։ «Մաքսատուն-պահեստ-ընկերություն-առաքում-տարբեր վճարումներ-
տուրքեր-ԱԱՀ և այլն» շղթան որոշակի դժվարություններ է ներկայացնում գործընթացի կազմակերպիչների և մասնակիցների համար, սակայն ամենակարևորը՝ շատ ժամանակ է պահանջում։
«Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ նոր տեխնոլոգիաների, մասնավորապես, ԵՏՄ շրջանակում բլոկչեյն-տեխնոլոգիաների հիման վրա վճարային համակարգերի ներդրումը կօգնի վճարային ծառայությունների զարգացմանը եւ ծառայությունների վրա ծախսվող միջոցների նվազեցմանը»,- նշեց նա։
all.me-ի տնօրենների խորհրդի նախագահն ասաց, որ, որպես կանոն, սովորական անդրսահմանային փոխանցումը այսօր տեղի է ունենում SWIFT համակարգի միջոցով, և դրան երկու կողմից էլ մասնակցում են բանկ-թղթակիցներ, որի արդյունքում նրանց և ստացողի միջև առնվազն երկու միջնորդ է լինում։
«Մեր վճարային համակարգում պետք չէ պատվիրատուի բանկ, պետք չէ ուղարկողի բանկ- թղթակից, ուղարկող բանկ։ Ցանկացած մասնակից, որ գրանցվել է մեր համակարգում, կարող է մեկ վայրկյանում ինքն իրականացնել վճարումը համակարգի ներսում, և ապագայում կկարողանա վճարել անհրաժեշտ հարկերը կամ այլ պարտադիր վճարներ։ Դա բառացիորեն վայրկյաններ կտևի, իսկ լոգիստիկան կարող է իրականացվել առանց միջնորդավճարների, առանց կորուստների»,- ասաց Թովմասյանը։
Նա հավելեց, որ շատերն այսօր վախենում են այս կամ այն թվային արժույթների ներմուծումից, և խնդիրն այն է, որ կենտրոնական բանկերը և կարգավորողները չեն ուսումնասիրել բոլոր թվային ակտիվների ներկա վիճակը։
«Ի՞նչ կարող է առաջարկել մեր համակարգը ԵՏՄ երկրներին։ Մեր համակարգը կարող է
առաջարկել կատարել Stablecoin, այսինքն վերցնել տվյալ երկրների արժույթի միջին
կուրսը և նրանց համար ստեղծել Stablecoin, որը նրանց համար կլիներ միասնական
վճարային թվային միավոր՝ ԵՏՄ շրջանակներում»,- ասաց նա։
Թովմասյանը պարզաբանեց, որ all.me համակարգի ներսում երեք բաղադրիչ կա՝ meNetwork-ը, meMarket-ը և mePay-ը, որը ինովացիոն վճարային լուծում է։ all.me էկոհամակարգը նաև թվային արժույթ ունի՝ ME Token։
«Ստացվում է, որ մեր ME Token-ում նախագծի մասնակիցները կարող են վճարումներ իրականացնել ոչ միայն համակարգի ներսում, այլև համակարգից դուրս, այսինքն՝ սովորական կյանքում և աշխարհի ցանկացած կետում։ Ըստ էության, սա վճարման նոր գործիք է, և այն կարելի է օգտագործել աշխարհի ցանկացած կետում։ Օգտատերը նաև հնարավորություն կունենա վարկենական և օրինական կերպով վաճառել այդպիսի թոքենը և վճարել արդեն ֆիատային միջոցներով, օրինակ, Visa և Mastercard վճարային քարտերի միջոցով»,- ամփոփեց Թովմասյանը։
Ներբեռնեք all.me այսօր App Store և Google Play հարթակներում: