Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբինյան
«Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանը կառուցողական չէ և չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ»։
Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կա բանաձև, որը հակամարտության հանգուցալուծման միակ բանաձևն է, և Ադրբեջանը չի ընդունում դա և շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։
«Մեր ԱԳՆ-ն արդեն մեկնաբանել է, որ Հայաստանը հանգուցալուծումը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից»,- հավելեց նա։
Լրագրողները Ռուբինյանից հետաքրքրվեցին, թե «Իմ քայլը» խմբակցության խումբը հատո՞ւկ է վերադարձել Ստրասբուրգից՝ մասնակցելու նախագծի քվեարկությանը, պատգամավորը պատասխանեց, որ այդպես նախօրոք է որոշված եղել։
«Ձայներն առանց մեր հինգի էլ բավարար էին», - պատասխանեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում
- Լավրովը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ
- ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ
- Փաշինյան. Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ ասում է՝ ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանցիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան