Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: