ԱԻ նախարար. Հրդեհները չեն պրծել
«Այսօր ինձ մեկ-մեկ հարցնում են՝ հրդեհները պրծա՞ն։ Ասում եմ՝ չէ, չեն պրծել, հիմա նորից սկսվել են, տաք օրեր են, անձրևները կտրվել են, հրդեհները սկսել են շատանալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նա հիշեց, որ հրդեհ են ունեցել հունվարի 31-ին Լոռու անտառներից մեկում, քանի որ եղանակը չոր էր։
Նախարարն ասաց, որ խոտածածկ տարածքների հրդեհները վտանգավոր են, քանի որ դրանք մոտ են լինում բնակավայրերին ու անտառներին։
«Երկու դեպքում էլ վտանգը մեծ է։ Ղափանում խոտածածկ տարածքում հրդեհ բռնկվեց, ընդգրկեց քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Գերեզմանոցից էր եղել հրդեհը, հավանաբար խունկ էին ծխել, կրակը տարածվել էր խոտածածկ տարածք»,- նշեց Ֆ. Ցոլակյանը։
Նրա խոսքով, անտառային հրդեհների մեծ մասն առաջանում է խոտածածկ տարածքներից։
«Կան հրդեհների տեսակներ։ Օրինակ, Ռուսաստանում սաղարթային են, վերևի մասն է այրվում, ներքևի մասը խոնավությունը պահում է։ Մեզ մոտ ներքևից է։ Կան ծառատեսակներ, որոնց արմատը գետնի տակ վառվելով, հանկարծ 4-5 մետր այն կողմ կրկին կրակ է դուրս գալիս։ Օրինակ, գիհին։ Ծառատեսակ կա, որ ծառի մեջ է վառվում, մեջը չենք տեսնում»,- ասաց Ֆ. Ցոլակյանը։
«Ձյունիկ» սառնարանում բռնկված կրակը, նրա խոսքով, հրշեջները չէին տեսնում, քանի որ պատերի ներսով էր վառվում։
«Որպեսզի հանգցնել կրակը, պետք է կարողանալ գտնել այն ու հասնել դրան։ Այդ դեպքում ամբողջ տարածքում ծուխ էր, 1000 աստիճան ջերմաստիճան, հնարավոր չէր մտնել։ Եթե հրշեջը հասնում է կրակին, կարողանում է հանգցնել»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ցոլակյան. Հնարավոր է առանձին փրկարարներ պարգևատրման եղանակով ստանան բնակարաններ
- Գազալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել
- Լեհվազի անտառը հրդեհվել է խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով
- ԱԻՆ պարզաբանումը հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր ուշ հասնելու մասին տեղեկությունը
- Կրկին «Ձյունիկ սառնարան»
- «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է բարձրացել
- Շիրակի փողոցում բռնկված հրդեհից տուժողը հոսպիտալացվել է
- Դա ծիծաղելի վարկած է. Դավիթ Անանյանը՝ «Ձյունիկ սառնարան»-ի և «Վեգա»-ի հրդեհների դիտավորության մասին
- «Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից տուժած գործարարները պահանջում են վերադարձնել ԱԱՀ-ն ու մաքսատուրքը
- «Մեղրաքարում» բռնկված հրդեհը մարվել է
- Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է
- Իսկ հրդեհը վառած տեղն է վառում