Գանդիի աճյունափոշին գողացել են հուշահամալիրից
Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի աճյունափոշին գողացել են հուշահամալիրից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է India Today-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
1948 թ. Գանդիի սպանությունից հետո նրա մարմինը դիակիզել են, իսկ աճյունափոշին մի քանի մասի են բաժանել, որից մեկը պահպանել են Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի հուշահամալիրում։
Դեպքը տեղի է ունեցել Գանդիի ծննդյան 150-ամյակի տոնակատարությանը։ Գողությունը նկատել է տեղի խորհրդի ղեկավարը, որը գնացել էր հուշահամալիր հարգանքի տուր մատուցելու «ազգի հորը»։ Բացի այդ, վանդալները շենքի մուտքին գրել են «ազգի դավաճան»։
Կարծում են, որ դա արել են նրանք, ովքեր սիրում են Նաթհուրամ Գոդզեին, որը սպանել է Գանդիին։
«Այդ ատելությունը պետք է անհապաղ դադարեցվի և ոստիկանությունը պետք է արագ գործի, որպեսզի բռնեն գողերին»,- ասել է տեղի խորհրդի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները