Լևոն Երանոսյան. Ես արդար մարդ եմ
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Լ. Երանոսյանը։
Նա նշեց, որ երբ սկսվի դատական գործընթացը, կպատասխանի գործի վերաբերյալ լրագրողների հարցերին։
Հարցին, թե ինչո՞ւ աշխատանքից ազատվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա պատասխանեց. «Չգիտեմ, չեմ զբաղվում ոչ քաղաքականությունով, ոչ էլ տեղյակ եմ»։
Լ. Երանոսյանն ասաց, որ հիմա թոշակառու է, այգի է խնամում։
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Նրանք մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Երանոսյանի՝ ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
- Լևոն Երանոսյանի գործը կքննի դատավոր Հարություն Մանուկյանը
- Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ
- Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել
- Փաստաբան. Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
- Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան