Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին ծեծելու գործով ևս մեկ անձ է կալանավորվել
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ են՝ եղբայրներ Հարություն և Զավեն Գրիգորյանները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Մեղադրանք է առաջադրվել նաև Զավեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ
- Արթուր Մելիքյան. Փոխգնդապետի ծեծի գործով դուք արդյունքները տեսնելու եք
- Ակցիա՝ փոխգնդապետին ծեծելու գործով արդար քննություն անցկացնելու պահանջով
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին