Ջիմ Քերին գրել է ինքնակենսագրական գիրք
Հոլիվուդյան աստղ Ջիմ Քերին պատրաստվում է հանրությանը ներկայացել «Հուշեր և ապատեղակատվություն» ինքնակենսագրական գիրքը, որը նա գրել է գրող Դան Վաչոնի հետ համատեղ։ kulturomania.ru-ն գրում է, որ THR-ի հաղորդմամբ, գիրքը լույս է տեսնելու 2020 թ. մայիսին։
Քերին իր գրական փորձը համարում է «անհատականության անվախ և կիսակենսագրական վերլուծություն»։ Դերասանի խոսքով, ստեղծագործության էջերում նա մտորում է համբավի, դերասանական աշխատանքի, ռոմանտիկ հարաբերությունների և այլ հարցերի մասին։
Դերասանը պլանավորում է շրջագայություն՝ ի աջակցություն գրքի և արդեն սկսել է գովազդել գիրքը պարադոքսալ հայտարարություններով։
«Դրա մեջ ոչ մի իրական բան չկա, բայց ամեն ինչ ճիշտ է», - հայտարարել է դերասանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան