Ցոլակյան. Հնարավոր է առանձին փրկարարներ պարգևատրման եղանակով ստանան բնակարաններ
Այն տարվա ընթացքում Հայաստանի տարածքում գրանցվել է աննախադեպ քանակի հրդեհներ. հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է 8509 հրդեհ, նախորդ տարի նույն ժամանակաշրջանում՝ 5478։ Լրագրողների հետ հանդիպմանը տվյալները ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Սա աննախադեպ ցուցանիշ է, մեր հրշեջները ցույց են տվել հերոսական աշխատանք, կարողացել են հանգցնել ժամանակին և որակով»,- նշեց նախարարը։
Ֆ. Ցոլակյանի խոսքով, գրեթե բոլոր ուղղություններով աճ է գրանցվել, 9 ամսում 911 ծառայության կողմից սպասրակվել է 1 միլիոն 404 հազար զանգ։
ԱԻ նախարարն ասաց, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում հաջողվել է մարել նախորդ տարիներից կուտակված վառելիքի պարտքը, բոլոր մեքենաները գտնվում են ծառայության մեջ։
Ֆ. Ցոլակյանը խոսելով հրշեջ փրկարարների աշխատավարձի մասին, նա ասաց, որ բավականին ցածր են ստանում, ամսական 85-90 հազար դրամ, բայց բարձրացվելու է, շարքային հրշեջ փրկարարները կստանան 50 տոկոսով ավելի, մյուս տեղերում էլ կլինեն բարձրացումներ, բայց ավելի քիչ, իսկ ամենաբարձր վերին օղակում բարձրացումը 5 տոկոսից ավելի չի լինի։
Նախարարը ևս մեկ նորություն հայտնեց. «Աշխատանք է տարվում հրշեջ փրկարարների բնակարանային պայմանների բարելամնա ուղղությամբ։ Հնարավոր է, որ կարողանանք լուրջ հաջողություններ ունենալ այն իմաստով, որ նրանք կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանալ, նույնիսկ հնարավոր է հասնել նրան, որ առանձին փրկարարներ պարգևատրման եղանակով ստանան բնակարաններ»։
Ֆ. Ցոլակյանն ընդգծեց, որ անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքը տեղ չունի։
«Շուտով անելու ենք կառուցվածքային փոփոխություններ, կրկնվող վարչությունները, գործառույթները վերանալու են, որպեսզի աշխատանքն ավելի կազմակերպված լինի։ Նաև ազատվելու ենք այն աշխաղոտներից, որոնք իրենց տեղում չեն, որոնք արատավորում են, փչացնում հրշեջի անունը»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհի պատճառով մանկական զարգացման կենտրոնից երեխաներ են տարհանվել
- Վանաձորում բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել
- Լեհվազի անտառը հրդեհվել է խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով
- Գյումրիում հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել
- Հրդեհի հետևանքով Սարուխան գյուղում այրվել է 1000 հակ անասնակեր
- Դա ծիծաղելի վարկած է. Դավիթ Անանյանը՝ «Ձյունիկ սառնարան»-ի և «Վեգա»-ի հրդեհների դիտավորության մասին
- Սարավան գյուղում հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են
- Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է
- Վայոց ձորի «Գրանիտի սար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է
- «Մեղրաքարում» բռնկված հրդեհը մարվել է
- Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
- «Արևիկ» ազգային պարկի հրդեհը մեկուսացվել է
- Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Մալականի այգում բռնկված հրդեհը մարվել է
- Իսկ հրդեհը վառած տեղն է վառում