Մեկ տարում ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2.4% գնաճ
2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2.4%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.4% գնաճ: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Մասնավորապես, ըստ վիճակագրության, 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, կահույքի և կահավորանքի, գրասենյակային պարագաների՝ 1.1%, հագուստի՝ 2.4%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3.2%, ոսկերչական զարդերի 3.8% գնաճ:
Միաժամանակ, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի գները նվազել են 0.4%-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.3%-ով, խոշոր կենցաղային սարքերինը, կենցաղային և այգեգործական գործիքներինը՝ 0.2%-ով, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաներինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Վիճակագրության համաձայն, 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 1.9% և 5.3%-ով: 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.0% և 5.7%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% և 3.4-ով:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են
- Սպառողական շուկայում սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին