Սպառողական շուկայում սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Ըստ վիճակագրության՝ 2019թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին