«Ժողովուրդ». Վարազդատ Կարապետյանին այլակարծության համար զգուշացում է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը:
Հայտնի «անհնազանդներից» է նաև Վարազդատ Կարապետյանը, որի կարծիքը իշխող ուժի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ: Այլակարծության հետ կապված` պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել:
Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի` տարբերակներ մտածել նաև փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն: Նրա այս նախաձեռնությունը, սակայն, թիմում, մեղմ ասած, չեն ողջունում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը: «Այսինքն, մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետևանքների հանգեցնել»,-ամփոփեց պատգամավորը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում