Ստեփանակերտի դպրոցներից մեկում աշակերտն ազդանշանային հրթիռ է արձակել
Երեկ առավոտյան՝ ժամը 09:10-ի սահմաններում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղությամբ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից իրականացվում են ստուգումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան