Cirque du Soleil-ն կպատմի Մեսսիի պատմությունը
Արագաշարժություն, նվիրվածություն և տաղանդ: Սրանք ոչ միայն Լիոնել Մեսսիի, այլ ցանկացած արտիստի հաջողության հիմնական գրավականն են: Հանրահայտ Cirque du Soleil-ը որոշել է միավորել նոր շոուում կրկեսն ու ֆուտբոլը և պատմել տղայի պատմությունը, որը չի վախեցել գնդակից և դարձել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր։
Եվրանյուզի հաղորդմամբ, բեմադրության հեղինակը նշել է, որ նրա հմտությունները, մրցանակները օգնում են մարդկանց հասկանալ մի պարզ ճշմարտոթյուն. «Կարևոր չէ, թե քանի անգամ ես դու ընկել քո ճանապարհին։ Կարևորն այն է, որ դու նորից բարձրացել ես և փորձել հասնել նպատակին»։
90 րոպեանոց բեմադրությանը մասնակցում է 46 դերասան, այդ թվում ծաղրածուներ, ակրոբատներ։ Նոր շոուով կրկեսը համաշխարհային շրջագայությունը կսկսի 2020-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա