Ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու գործընթացը լինելու է շարունակական. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է:
Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ պետք է գալիք սերունդին պատրաստեն թռիչքի` շատ ավելի բարձր նպատակների և արդյունքների հասնելու, Հայաստանի վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Դա նշանակում է, որ նաև ձեզանից ու ձեր պատասխանատու աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը:
Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս գործընթացը լինելու է շարունակական, քանի որ կառավարությունն ուշադրության կենտրոնում պետք է պահի կրթության ոլորտը, կրթության որակի շարունակական բարձրացման հարցը:
Սիրելի՛ ուսուցիչներ,
մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում՝ քաջառողջություն, երջանկություն և աշխատանքային բազում հաջողություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ
- Ուսուցիչը աշակերտին երբեք չպիտի ասի՝ դու չես կարող. Անահիտ Բախշյան
- Արցախի նախագահը ուսուցիչների է պարգևատրել
- Ամեն ինչ՝ Հայաստանի ուսուցիչների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան