Այսօր Կիմ Բակշիի աճյունի մի մասը իր հանգիստը կգտնի Շուշիում
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը «Արցախպրեսսին» հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին, նվերներով կայցելեն Արցախի Հանրապետության կրթական հաստատություններից մեկը:
Նրանց հիմնական առաքելություն ռուս հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի կտակի իրականացումն է։ Մեծ հայասերը կտակում գրել էր, որ իր աճյունի մի մասը Հայաստանում և Շուշիում ցրեն: Ռուսատանի հայերի միության պատվիրակությունը Շուշիում կիրականացնի այդ աշխատանքները:
«Կարծում եմ, այն կդառնա սրբատեղի և զբոսաշրջիկները՝ այցելելով այդ վայրը, կիմանան, որ օտարազգի քաղաքացին որքան է սիրել հայ ժողովրդին»,-ասել է Լ. Ղուկասյանը։
Նա նաև հայտնել է, որ 2020 թվականին իրենք Կրեմլում նշելու են Ռուսատանի հայերի միության 20-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցելու համար հրավիրել են նաև ԱՀ ղեկավարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է հայագետ Կիմ Բակշին
- Հայագետ Կիմ Բակշին 88 տարեկան է
- Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի հայերեն տարբերակը տարածման խնդիր ունի. Սուրեն Սարգսյան
- Հայագետ Կիմ Բակշին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
- Գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին Արցախում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան