Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու փորձ. Մելիքյան
«Հենց նոր հեռախոսակապ հաստատեցի Անժելա Թովմասյանի հետ։ ՀՀ-ից բացակայում է մինչև երկուշաբթի։
Ազդարարված դրդապատճառի հետ ակնհայտորեն կապ չունեցող ոտնձգությունը «Հայելու» վրա ոչ այլ ինչ է, քան, մի կողմից, Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից, կառավարությանը ոչ ենթակա մամուլը ճնշելու փորձ։
Ամենևին վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։ Ուստի ակնկալում եմ միջազգային իրավասու կառույցների, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգ ունեցող դեսպանությունների կոշտ արձագանքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։