Եվգենի Պետրոսյանին կինը թույլ է տվել մուտք գործել բնակարան
Հումորիստ Եվգենի Պետրոսյանին վերջապես հաջողվել է մտնել իր բնակարան, վերցնել անձնական իրերը։ Այս մասին գրում է ռուսական աղբյուրը՝ հիշեցնելով, որ նախկին կինն արդեն երկար ժամանակ թույլ չէր տալիս Պետրոսյանին մուտք գործել բնակարան։
Չնայած ամուսինները բաժանվել են անցած տարի, մինչ այսօր չեն կարողանում բաժանել համատեղ ունեցվածքը։ Այս անգամ վեճի առարկա է դարձել 600 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույքը։ Չնայած բնակարանը Եվգենի Պետրոսյանի անունով է, սակայն նախկին կինը թույլ չի տալիս մուտք գործել այնտեղ։
Երեկ բնակարան մուտք գործած Պետրոսյանին ուղեկցել է փաստաբանը։ Վերջինը հայտարարել է, որ չնայած կինը դժգոհ էր դրանից, բայց ստիպված էր զիջել։
Հիշեցնենք, որ վերջերս հումորիստն ինսթագրամում բողոքել էր, որ արդեն 1 տարուց ավելի չի կարողանում մտնել իր բնակարան: Նա մի քանի լուսանկար է տեղադրել իր աշխատասենյակից, որտեղ տեղի են ունենում հաղորդաշարի նկարահանումները և որտեղ գտնվում է իր կողմից վերականգնված գրքերի գրադարանը:
«1 տարուց ավելի ես զրկված եմ իմ տուն մուտքից, իմ իրերը ևս անհասանելի են: Եվ այս ամենաթողության վերջը չի երևում: Բռնազավթված են իմ անձնական իրերը: Անգամ չեմ կարող օգտվել աշխատանքային փաստաթղթերից, իմ բազմամյա տեսաձայնագրություններից, անձնական համակարգչից և իմ ձեռագրերից»,- գրել է Պետրոսյանը:
2018 թվականին նա բաժանվել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել են ավելի քան 30 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանը չի կարողանում իր տուն մտնել
- Եվգենի Պետրոսյանը հեռացել է Ռուսաստանից
- Եվգենի Պետրոսյանը վերադառնում է «Առաջին ալիք»
- Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են
- Եվգենի Պետրոսյանի կնոջ բանկային հաշիվները կալանքի տակ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան